«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Երբեմն անարդարությունը վերացնելու փորձը կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների

Երբեմն անարդարությունը վերացնելու փորձը կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների
08.09.2026 | 20:51

Երբ որևէ բան անարդար է, բնական է ցանկանալ այն փոխել։ Բայց ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում։ Կարևոր է հասկանալ՝ ինչ ենք փոխում, ինչ ճանապարհով ենք փոխում, և ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ փոփոխությունը։

Երբեմն անարդարությունը վերացնելու փորձը կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների, քան հենց այն անարդարությունը, որի դեմ պայքարում էինք։ Իսկ ամենաողբերգականն այն է, երբ ժամանակ հետո պարզվում է, որ «անարդարություն» ասվածն իրական ծավալներով այնպիսին չէր, ինչպիսին որ ներկայացվում էր:

Հասարակության կյանքում ոչ մի փոփոխություն չպետք է իրականացվի միայն «ամեն ինչ փոխելու» կրքոտ ցանկությամբ։ Նախ պետք է հասկանալ դրա հնարավոր հետևանքներն ու կանխատեսել այդ ամենի համար վճարվող գինը։

Հակառակ դեպքում, այդպիսիներին սպասվում է այն վիճակը, որում այսօր հայտնվել ենք ՄԵՆՔ:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 7152

Մեկնաբանություններ